Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Նարեկ Մկրտչյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»»: […]
Արսեն Թորոսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Արսեն Թորոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 27-ի հրամանագրով նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,-նշված է հրամանագրի մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը

Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անցյալի ողբերգությունները քաղաքական նպատակներով շահագործելու փորձ է: Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Նեթանյահուն, որը դատվում է պաղեստինցի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության մեջ իր դերակատարման համար, փորձում է թաքցնել իր և իր կառավարության կողմից կատարված հանցագործությունները։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը անհամատեղելի է […]
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել էհավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ: Դարպասապահներ Հենրի Ավագյան — «Փյունիկ» Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ» Պաշտպաններ Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա» Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա) Էրիկ Փիլոյան — «Ուրարտու» Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա» Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) Սերգեյ Մուրադյան — «Նոա» […]
«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի. Թուրքական Hürriyet-ն այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, պատրաստել ռեպորտաժ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքական Hürriyet լրատվամիջոցը այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, որը գտնվում է Իրանի և Հայաստանի հետ սահմանին և պատրաստել ռեպորտաժ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մասին: «Մենք եղել ենք մի տարածաշրջանում, որտեղ անցնելու է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի օրակարգում ընդգրկված «Զանգեզուրի միջանցքը»: Դեռևս որևէ շինարարական աշխատանք չի սկսվել միջանցքի անցման կետում, որտեղ խաչվում են Նախիջևան–Հայաստան–Իրան սահմանները։ […]
Բուհերում այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիը 1,174 է, որից անվճար թափուր տեղերինը՝ 219. ԿԳՄՍ նախարար

Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի 1-ին և 2-րդ փուլերի ադրյունքում 717 դիմորդ էինք ունեցել: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա դրական դինամիկան պայամանվորեց կառավարության քաղաքականությամբ՝ գերակա որոշ ուղղություններով ավելի բարձր չափի կրթաթոշակի տրամադրմամբ: «Ընդհանուր առմամբ ՄԿՈւ համակարգում ընդունելության […]
Երևանում թալանել են «Կասադել» խանութը. գողացել են չհրկիզվող պահարանը, որում եղել է 50 հազար դոլար, 2 միլիոն 500 հազար դրամ և փաստաթղթեր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 25-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ թալանել են Անդրանիկի փողոցի 129/2 հասցեում գործող «Կասադել» խանութը: Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք բացել են […]
Ձերբակալված կապանցիների մարմնում մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ծառայողների հետ: Օգոստոսի 22-ին արտերկրից Հայաստան վերադարձած Կապան քաղաքի բնակչի մարմնում հայտնաբերվեց 4 գրամից ավելի ընդհանուր քաշով մարիխուանայով փաթեթներ: Նույն համագործակցությամբ նմանատիպ տեղեկություն իրացվեց նաև օգոստոսի 23-ին։ Այս դեպքում ևս իրավապահների […]
Քննչական խումբը դատարան է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն. փաստաբան

Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։ «Սակայն անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ հիմնավոր և փաստարկված ապացույց, որը կարող է օրինական և իրավաչափ կերպով հաստատել իմ պաշտպանյալի մեղավորությունն առաջադրված մեղադրանքի շրջանակներում։ Որպես պաշտպան, […]
Օգոստոսի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Սպասվում է քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Oգոստոսի 27-31-ին, սեպտեմբերի 1-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-29-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է […]
Սեպտեմբերի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությանը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարիչ» Հասարակական Կազմակերպությունը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։ Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի […]
Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները, Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը: «Ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին: Բայց բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը»,- նշել է նա:
Գորիսում «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարից 17 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս […]
Փեզեշքիանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ողջամիտ է. Ալիև

Նախագահի (Իրանի — խմբ.) դիրքորոշումը ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար: Այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մեր միջպետական հարաբերությունները Իրանի հետ կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս […]
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գլխավոր վարչությունում վերականգնվել է պատճառված վնասից 42 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընդունվել է 143 հաղորդում, որից 127-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 414 քրեական վարույթ (2024-ին՝ 306), որից 167-ը փոխանցվել է 2024 թվականից: Ավարտվել է 93 քրեական վարույթ […]