Կրթությունը վաճառվեց եվրոպական և ամերիկյան կառույցներին. Դավիթ Կարապետյան

Բազմաթիվ բուհեր լուծարվում են օպտիմալացման անվան տակ. Սևակ Մարտիրոսյան

Կառավարությունը ամբողջական լուծում չի տալիս արցախցի ուսանողների վարձավճարի փոխհատուցման հարցին

Կրթությունը պետք է առաջնահերթ լինի ամեն օղակում. Արթուր Ավետիսյան

Դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ արվող հայտարարությունները

Արցախ Միությունը խորը մտահոգությամբ ու խստիվ կերպով դատապարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Արցախից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերյալ։ Վարչապետի այն տեսակետը, թե այս քննարկումը «ոչինչ չի տա հենց փախստականներին» և միայն լարվածություն կստեղծի, խիստ անընդունելի ու անարդար է Արցախի ժողովրդի և, ընդհանրապես, հայ ազգի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի նշյալ հայտարարությունների վերաբերյալ […]
Կրթական համակարգում մենք ունենալու ենք սոդոմ-գոմոր. Անահիտ Հակոբյան

ԱՄՆ-ում և ոչ թե Թուրքիայում խաղաղության պայմանագրի ստորագրումը ևս մեկ դիվանագիտական հնարավորության կորուստ Էրդողանի համար. թուրքական մամուլի անդրադարձը

Ermenihaber. 2020-ի արցախյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունն էապես փոխվել է։ Վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել էին ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը՝ ներգրավվելու հայ-ադրբեջանական հակամարտության լուծման մեջ։ Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված ՌԴ-ի՝ դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են և այդ թուլացման հետևանքով ակտիվացել են ԱՄՆ-ի ջանքերը։ Ուստի ԱՄՆ-ն է Թրամփի գլխավորությամբ ստանձնել միջնորդի դեր այդ հակամարտության լուծման գործում։ Միջնորդական […]
Չենք կարող լիովին վստահ լինել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կլինի. Ադրբեջանը պետք է յուրաքանչյուր սցենարին արձագանքելու պատրաստ լինի. պատգամավոր

Նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության, ռուս սահմանապահների կողմից Իրանի և Թուրքիայի հետ սահմանների պաշտպանության մասին բազմաշերտ իմաստ ունի: Որովհետև մենք չենք կարող ասել, թե ինչ է մտածում Հայաստանը։ Նույնպես չենք կարող կանխատեսել, թե Ռուսաստանի ներսում ինչպիսի սցենարներ կարող են իրականացվել Հայաստանի տարածքում։ Սակայն Ռուսաստանի բարձրախոսները խոսում են այն մասին, որ Հայաստանում նախատեսվում […]
Գերմանիայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Իրանից՝ «եվրաեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու փորձերի ֆոնին: Այդ մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի ԱԳՆ-ն։ «Նախազգուշացնում ենք զերծ մնալ Իրան ուղևորություններից: Գերմանիայի քաղաքացիներին կոչ ենք անում հեռանալ Իրանից», – ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում պարզաբանել են՝ «քանի որ Իրանի կառավարության ներկայացուցիչներն անցյալում […]
Ժաննա Անդրեասյանը վանդալիզմ է իրականացնում կրթական համակարգի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան

Ռոնալդուն հայտացուցակում է. Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը՝ Հայաստանի դեմ խաղի համար

որտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է 23 խաղացողից բաղկացած հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։ Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի Հայաստանի հավաքականին, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 9-ին, կհանդիպի Հունգարիայի ընտրանու հետ։
Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել […]
Մեզ հասցրել են այս վիճակին անգրագիտության շնորհիվ. անգրագետ մարդիկ պետության ղեկավարներն են

ԱԺ-ում Արսեն Թորոսյանին կփոխարինի Էսթեր Այվազյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից: Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։
Վենսը պատրաստակամություն է հայտնել ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, եթե Թրամփի հետ ինչ-որ բան պատահի

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը պատրաստակամություն է հայտնել ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, եթե 79-ամյա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ ինչ-որ բան պատահի։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն: «Վերջին 200 օրվա ընթացքում ես շատ լավ փորձուսուցում եմ անցել: եթե, Աստված մի արասցե, սարսափելի ողբերգություն տեղի ունենա, չեմ կարող պատկերացնել ավելի լավ գործնական մարզում, քան այն, […]
Պակիստանի փոխվարչապետն Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ենք ունեցել: Այս մասին իր X-ում գրել է Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը: «Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը, գրել է Պակիստանի ԱԳ նախարարը»,-գրել է նա:
Ծիծեռնակաբերում ԿԳՄՍ նախարարը հետամուտ չի եղել, որպեսզի տեսնի` ովքեր են սրտացավ․ Դեմոյան

Եթե Ժաննա Անդրեասյանը հայ լիներ՝ կհետևեր ամեն քարին Ծիծեռնակաբերդում․ Դեմոյան

Իսրայելի բանակը Գազա քաղաքը «վտանգավոր մարտական գոտի» է հայտարարել

Իսրայելի բանակը Գազա քաղաքը «վտանգավոր մարտական գոտի» է հայտարարել։ Պաղեստինի տարածքի ամենամեծ քաղաքը Իսրայելի զինվորականները փորձում են գրավել գրեթե երկու տարի տևած ավերիչ պատերազմից հետո։ Իսրայելցի զինվորականները բնակչությանը կոչ են արել անհապաղ տարհանվել։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ Գազայի հատվածում գրեթե մեկ միլիոն մարդ է բնակվում։ Պաղեստինյան անկլավի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ միայն այսօր իսրայելական ուժերի կողմից 33 մարդ […]
Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստման փորձագիտական աշխատանքները «ամբողջ թափով» չեն ընթանում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստման փորձագիտական աշխատանքները դեռևս «ամբողջ թափով» չեն ընթանում, սակայն Ռուսաստանը պահպանում է իր հետաքրքրությունը և պատրաստակամությունը նման բանակցությունների համար։ «Պուտինը չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ նախապատրաստված լինի, որպեսզի այն կարողանա ավարտին հասցնել այն աշխատանքը, […]
Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու կամ «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրեր իրականացնելու ցանկացած գործողություն կդառնա կոլեկտիվ անվտանգության համար ուղղակի սպшռնալիք. Իրանի խորհրդարան

Իսլամական Խորհրդարանական Ասամբլեայի նախագահության անդամ Ահմադ Նադերին այսօր օրենսդիր մարմնի բաց նիստում կարդացել է ավելի քան 150 պատգամավորի հայտարարությունը, որը վերաբերում էր Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակությանը և Իրանի հյուսիսարևմտյան սահմանների վերաբերյալ ռիսկային ծրագրերի դեմ պայքարին։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը: Հայտարարության մեջ նշված է. «Իսլամական Խորհրդարանական Ասամբլեան, որպես Իրանի մեծ ազգի ներկայացուցիչ և սահմանադրության […]
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովն 9 պատմամշակութային օբյեկտի տվել է հուշարձանի կարգավիճակ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու և հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով Կառավարության 2023 թ․ դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ […]
Բաքվի գրասենյակը կփակվի, բայց չենք դադարեցնի շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ. ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։ «Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այս դեպքում մի շարք հարցերում աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն։ Մենք […]
Հայաստանը և Ադրբեջանը ՇՀԿ երկխոսության ակտիվ գործընկերներ են. Նուրլան Երմեկբաև

Նոր երկրների ընդունման որոշումը բոլոր անդամ պետությունների կողմից կայացվում է կոնսենսուսի միջոցով՝ հիմնվելով կանոնադրության նպատակների և սկզբունքների, այլ միջազգային պայմանագրերի և ՇՀԿ փաստաթղթերի դրույթների վրա։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը: Նա նշել է, որ ներկայումս ՇՀԿ անդամ պետությունները քննարկում են բոլոր առկա հայտերը։ «Սխալ կլինի առաջ […]
Իրանի խորհրդարանը մշակում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու օրինագիծ

Իրանի խորհրդարանն օրենք է մշակում, որը նախատեսում է երկիրը դուրս բերել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների հնարավոր վերականգնումից հետո։ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հինգշաբթի օրը գործարկեցին այսպես կոչված «հետադարձ կապի» մեխանիզմը, որով վերականգնվում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի պահանջները չկատարելու համար։ Թեհրանն ի պատասխան սպառնում է դուրս գալ ավելի […]
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը: Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և […]
Ուզում են Հայաստան ժամանող Էրդողանին քանդված հուշահամալի՞ր ցույց տան. ՀՃՇ անդամներն ահազանգում են

Թեժ զրույց տրանսպորտում` Ավինյանի և քաղաքացիների մասնակցությամբ

Արևմուտքի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկվող տարբերակները միակողմանի են. Զախարովա

Արևմուտքի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկվող տարբերակները միակողմանի են և նախատեսված են Ռուսաստանին զսպելու համար: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նա նշել է, «որ Նույնիսկ Եվրամիությունում շատերը կարող են վիճել այն պնդման հետ, որ նա չի խնդրում, այլ առաջարկում է Արևմուտքին իրեն […]
«Մարզերի դպրոցները դասերը կսկսեն ժամը 09։00-ին, առաջին հերթի դասերը 08։15 կսկսվեն միայն Երևանի դպրոցներում»․ Ժաննա Անդրեասյան

«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը, և խոսքը բացառապես վերաբերում է Երևանի դպրոցներին»,- ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պարզաբանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ երկուշաբթի օրվանից Երևանի դպրոցներում առաջին հերթի դասերը կսկսվեն ժամը 8։15․ «Չեմ կարծում՝ սա […]
«Բուհերի լիցենզավորման նոր կարգի պահանջները ծագելու են 2028-ից սկսած»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի և դրան կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով հիմնական փոփոխություններին, նշեց․ «Ավելի մեծ ճկունություն ենք հաղորդել գիտական կազմակերպությունների հնարավոր ձևերին։ Հստակեցրել ենք այն կարգավորումները, […]
Ալիևը խոստովանել է ռուսաֆոբիան և վստահ է, որ Մոսկվան կների

Ալիևը մեղադրել է Ռուսաստանին հարաբերությունների վատթարացման մեջ, ընդ որում այն համարելով գենետիկորեն օկուպանտ երկիր, Մոսկվան ձևացնում է, թե չի նկատում նրա դիրքորոշման էությունը։ Այս մասին գրում է Pravda.ru-ն։ «Ալիևը կարծում է, որ Ռուսաստանը օկուպացրել է ոչ միայն Ուկրաինան, այլև Ադրբեջանը։ Մենք պատասխանատու չենք (Ռուսաստանի Դաշնության հետ) հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական։ […]