«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։ «Համահայկական ճակատ» շարժման և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք նշում ենք Հայաստանի անկախության վերականգնման 34-ամյակը։ Հայոց պետության վերածնունդը վերջին երկու հարյուր տարիների ընթացքում անցել է տարբեր դաժան փորձություններ․ պատերազմներ, տնտեսական ճգնաժամեր, տրանսպորտային շրջափակումներ և հեղափոխական ցնցումներ։ Սակայն ազատության և անկախության հասնելու ձգտումը թույլ տվեց […]