Արա Ռոստոմյանի տնային կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով ու վարչական հսկողությամբԻրավաբանական վ

Արա Ռոստոմյանի նկատմամբ դատարանը կիրառեց բացակայելու արգելք ու վարչական հսկողություն, վերացրեց տնային կալանքը: Դատարանը, միաժամանակ, արգելեց մեղադրյալին այցելել մարդաշատ վայրեր: Ռոստոմյանը 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորի հայր է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների հետ մեղադրվում է ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի համար: Երկու ամիս առաջ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինել էր տնային կալանքով:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջիններս ձերբակալվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր […]

Վերաքննիչ հակակոռուպցիոն դարարանը մերժել է Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը. փաստաբան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դարարանը մերժել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հատուկ բողոքը, «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Փաստաբանները 21 էջից բաղկացած հիմնավորումներ ու ապացույցներ էին ներկայացրել  Ղուկասյանի ՔԿՀ֊ում պահման վայրի ու առողջական վիճակի մասին։ Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր կաշառք ստանալու և տալու մեղադրանքով:

2026թ. խորհրդարանական ընտրություններում նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն. Փաշինյան

2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Նիկոլ  Փաշինյանը: «Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ավելացրել է […]

Հայաստանն ԱՄՆ-ից կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա. դրանք կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից

Հայաստանն ԱՄՆ-ից որպես նվիրատվություն կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա:Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Դրանք ամրացվելու են Ազգային անվտանգության ծառայությանը։ Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Հայաստանում հիմա հոգևոր նորոգման պրոցես է տեղի ունենում, Մայր Աթոռի ազատագրման գործընթացն արդեն սկսվել է. Փաշինյան

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է և անխուսափելիորեն հասնելու է տեղ: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է  Նիկոլ Փաշինյանը: «Ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգևոր նորոգման պրոցես է տեղի ունենում»,- նշել է նա: