Գեներալ Կարապետյանը մշտապես Նիկոլին ճակատ առ ճակատ է ասել վերջինիս ղեկավարման ձախողված մոտեցումներն ու բացահայտ թերացումները

Ով կանգնած է ինքնության այս ոչնչացման գործընթացում Ն.Փաշինյանի կողքին՝ նա թուրքի բարեկամն է, որովհետև այս պատվերը գալիս է Անկարայից և Բաքվից: Նրանք ամեն ինչ անում են, որ Մայր տաճարից մուղամի ձայն լսվի: Այսօր Հայաստանը դարձել է գաղութ, Նիկոլ Փաշինյանն էլ այդ գաղութի պետն է: Տարածաշրջանում ո՞ր երկրում այսքան ձերբակալվածներ կան, այսքան ապօրինի ազատազրկվածներ կան, և […]

Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում. փաստաբան

Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Վարդան Ղուկասյանին պահում են հակասանիտարական և անմարդկային պայմաններում: Նրան չի տրամադրվում անհրաժեշտ բժշկական օգնություն, նրան խոչընդոտում են իր խղճի, կրոնի և դավանանքի իրավունքի իրականացումը: Վերոնշյալ ապօրինությունները հնարավոր է եղել իրականացնել դատավորներ` Ժորա Չիչոյանի և Վարդգես Սարգսյանի կողմից կայացված դատական ակտերի հիման վրա: Գրում […]

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարանում

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարանում. պատասխան դեռ չկա։ Արցախի նախկին պետնախարարը ցանկացել է ծանոթանալ իր «գործի» որոշ փաստաթղթերի հետ, ինչպես նաև խնդրել է դրանից հանել փաստաթղթերի մի մասը: Հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Ադրբեջանն ակնհայտ միջամտում է ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. ադրբեջանագետ

Այն ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով, ամենօրյա մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվում են անթաքույց զավթողական ծրագրեր, Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: «Մեկ Անկախության հռչակագիր են պահանջում փոխել, մեկ ՀՀ-Եմ գործընկերությունը իրենց սրտով չի։ Բայց դե ՀՀ իշխանությունները շատ խառն են՝ շատ «լուրջ» սխոլաստիկ […]

Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա․ Ադրբեջանի վարչապետ

Մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր դեր կխաղա՝ հաղորդակցության նոր ուղի դառնալով ինչպես «Միջին միջանցքի» այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում: Այս մասին այսօր Ադրբեջանի խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ալի Ասադովը։ «Մեր երկիրն ակտիվորեն զարգացնում է միջազգային տրանսպորտային միջանցնքները, ժամանակակից ենթակառույցներ է ստեղծում»,- ասել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։

Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար զբոսաշրջիկներից կպահանջվի բժշկական ապահովագրություն վրացերենով կամ անգլերենով։ Ապահովագրությունը պետք է տրված լինի Վրաստան մուտք գործելու պահից մինչև երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ Ապահովագրական դեպքերը պետք է ներառեն․ դժբախտ պատահարները, վնասվածքները, հանկարծակի հիվանդությունները, բժշկական տարհանումը հայրենադարձությունը։ Վրաստանում գտնվող օտարերկրացու մոտ բժշկական պարտադիր ապահովագրության բացակայության համար սահմանված է 300 […]

Բաքուն դժգոհ է Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթից

Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը (ինչպես նշված է փաստաթղթում)։ Բաքուն նաև դժգոհ է այս հարցի՝ որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկի սահմանումից։ Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։ Այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի […]

Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե

Վրաստանում 2026 ուսումնական տարվանից պետական ​​համալսարաններ ընդունվածներն ուսման վարձ չեն վճարելու, պետությունն ամբողջությամբ կստանձնի ֆինանսավորումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ճեպազրույցի ժամանակ։ «Մեր կառավարության օրոք նախադպրոցական կրթությունը դարձել է անվճար, ինչպես նաև ընդհանուր կրթությունը, ինչպես գիտեք, լիովին անվճար է, և դրան գումարվում է կրթության երրորդ մակարդակը՝ բարձրագույն կրթությունը, որը նույնպես անվճար է […]

«Պետք է ժողովրդին անընդհատ հիշեցնել, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ոնց է իրենց խաբել, ոնց է հարստացել»․ Տիգրան Քոչարյան

«Ընդդիմությունն անընդհատ ընկնում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգերի հետևից, նա պետք է առաջարկի իր օրակարգը. եթե նույնիսկ չկա, կարելի է ձևավորել։ Քանի Նիկոլ Փաշինյանի ասածների վրա բուռն արձագանք է լինում, կարելի է ասել, որ օրակարգ թելադրողն ինքն է»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ խոսելով ներքաղաքական զարգացումներից։ «Ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ […]

Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը

Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը, այս մասին հայտնում է «Artsakh Monuments»–ը: Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։

Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին գնդապետի կոչում է շնորհվել

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։ Այս մասին հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։ Նշենք, որ երեկ սոցիալական ցանցերում և որոշ երկրորդական ԶԼՄ-ներով բացառապես ադրբեջաներեն լեզվով տեղեկություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ-ներին հրահանգված է չհրապարակել Ռ.Սաֆարովի կոչումի […]

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ ԹԻՀԿ-ը հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ։ …Հայաստանում վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին են վկայում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այլև հանրային կառավարմանն ու ժողովրդավարության օրակարգին առնչվող համարյա բոլոր միջազգային ցուցանիշները։ Ընդհանուր «լճացման» այս պատկերը հստակ ազդակ պետք է լինի իշխանություններին առ այն, որ նրանց կողմից վարվող քաղաքականության […]

Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի… Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը». «Փաստ»

Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի… Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը»: Ոչինչ, որ բացահայտում է Եկեղեցու հիմնադրման մասին (ու ոչ միայն այդ առումով) իր թերի «գիտելիքները», կամ ավելի ճիշտ՝ թյուր տվյալները: Ոչինչ, որ թույլ է տալիս օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտում, քանի որ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ […]

Իշխանության այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդինախաձեռնությամբ և Եզրաս սրբազանի օրհնությամբ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ թեմի հոգևորականների, թեմական խորհրդի, տարբեր քաղաքների ծխական խորհուրդների ատենապետերի ու ներկայացուցիչների ժողով, որի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն: «Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորներս, ծուխերի ատենապետերս և ներկայացուցիչներս՝ Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին […]

Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը

ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը, թե իբր ԵՄ-ին դիմում եմ «ՀՀ բարեփոխումներին հատկացվող» աջակցությունը դադարեցնելու համար, գրում է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Փողը ոչ թե ժողովրդի, այլ ձեր կուսակցության համար է։ Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»։

Նախ բանակը, հետո եկեղեցին, «Հայոց» բառի դեմ ընդվզումը, ՊՆ-ում «մարտական» բառի` փաստաթղթերից հանումը, Արարատի դեմ ջղաձիգ պայքարը…

Հերթով, կարգով, շարքով նա հայոց բոլոր մեծերին պիտի պատվազրկի, իսկ հետո քիչ-քիչ նրանց անունները կստիպի չբարձրաձայնել: Նրա ծրագիրը շատ պարզ է. նախ բանակը, հետո եկեղեցին, այդ ընթացքում` «Հայոց» բառի դեմ ընդվզումը, ՊՆ-ում «մարտական» բառի` փաստաթղթերից հանումը, այնուհետև Արարատի դեմ ջղաձիգ պայքարը… Որպեսզի երկար այս շարքը չշարունակեմ, կարճ ասեմ` հերթով, կարգով, շարքով 5000 տարվա պատմությամբ, հերոսամարտերով […]