Կառավարության որոշմամբ Շիրակի ապագա մարզպետը պարտադիր պետք է նախկինում ուժային որևէ կառույցում աշխատած լինի. իրավապաշտպան

Կառավարության գլուխը որոշել է, որ Շիրակի ապագա մարզպետը պարտադիր պետք է նախկինում որևէ ուժային կառույցում աշխատած լինի, բնականաբար այս որոշումը պայմանավորված է 2026թ. խրհրդարանական ընտրությունների կազմակերպման, վարչական ռեսուրս կիրառելու, կոմպրոմատները ճիշտ օգտագործելու և շանտաժ անելու կարողությամբ։ Առկա թեկնածուների կրթությունը, կառավարման կարողությունը, հանրության մեջ հեղինակությունը կարևոր չէ։ Քանի որ նշված թեկնածուն նշանակվելու դեպքում պաշտոնավարելու է մինչ […]

ՔՊ-ի ու քույր «Հանրապետության» թանկացումների «հիթ շքերթ»-ը: Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով՝ «մուռ» են հանում երևանցիներից. ավագանու անդամ

«Սիրելի երևանցիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված՝ 9 % ձայն ստացած քաղաքապետը և նրա կցորդ քույր «Հանրապետություն» կուսակցությունը ձեր համար 2026 թվականի հունվարին  պատրաստել են նոր «նվերներ»՝ թանկացումների տեսքով»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Ավագանու ընդդիմադիր անդամը թվարկեց դրանք՝ գույքահարկը, տրանսպորտը, աղբահանությունը, տեղական տուրքերը, կարմիր գծերը, հիշեցնելով, որ վերջինս դատարանները […]

Ադրբեջանցի բարբարոսները պայթեցնում են հայկական եկեղեցիները. ուշադրություն՝ ֆաշիզմ

Հայ Առաքելական Եկեղեցու «հավատարիմ զավակ» Նիկոլ Փաշինյանին չի՞ հետաքրքրում այն փաստը, որ ազերի բարբարոսները պայթեցնում են Արցախի վանքերն ու եկեղեցիները։ Թե՞ նա սովոր է կռվել միայն հայ հոգևորականների դեմ…   Հայկական ԶԼՄ-ները շարունակում են տագնապալի հաղորդագրություններ հրապարակել Արցախից, որտեղ հարևան Ադրբեջանի իշխանությունները, ոգևորված Թուրքիայի ու մի քանի այլ երկրների աջակցությունից, շարունակում են ոչնչացնել հայկական հին հուշարձանները, որոնց թիվը Արցախում հազարների է հասնում: Այստեղ ներկայացված լուսանկարներում դուք տեսնում եք […]

Արցախում էթնիկ զտման մասնակից հատուկ նշանակության զինծառայողը զոհվել է Ուկրաինայում

Ուկրաինայում զոհվել է 2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտման մասնակիցներից մեկը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռամին Աբդուլլաևը։ Սա առաջին դեպքը չէ, երբ նախկինում ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների մեջ ներգրավված, այնուհետև օգտագործված և իրենց ճակատագրին թողնված ադրբեջանական բանակի զինծառայողները, այդ թվում՝ էլիտար ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ֆինանսական վարձատրության դիմաց հայտնվում են Ուկրաինայի ռազմական գործողությունների գոտում, […]

ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ են բարձրացել Ուկրաինայի հրետակոծության ժամանակ

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի ռմբակոծության ժամանակ օդ են բարձրացել Լեհաստանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կործանիչները։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Հրապարակման համաձայն՝ բարձր պատրաստվածության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերը և ռադարները։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթի են և ուղղված են […]