Չեղարկել լրագրողներին հավատարմագրումից զրկելու որոշումը․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողների մասնագիտական գործունեության իրացմանը խոչընդոտելու երևույթը, որը տեղ է գտել ԱԺ-ում։ Հայտարարությունում նշված է. «Այսօր՝ հունվարի 16-ին, «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի խմբագիրներ Քնար Մանուկյանը և Սոնա Գրիգորյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հրահանգով և անվտանգության ծառայության աշխատակիցների ներգրավմամբ դուրս են բերվել ԱԺ շենքից։ Լրագրողներն այնտեղ էին ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանից […]
ԱԱԾ-ն զգուշացրել է, որ սպասվելիք միջոցառումը չառաջացնի Ալիևի զայրույթը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է՝ «Մենք կանք»։ […]