Մուշում 44 տարի արագիլները բույն են հյուսել նույն տան տանիքին

Մուշի Յելալան գյուղի բնակիչը հյատնել է, որ արագիլները 44 տարի շարունակ բույն են հյուսում իր տան տանիքին։ 52-ամյա բնակչի խոսքերով արագիլները շատ մաքուր ու անվնաս թռչուններ են և նա հոգ է տանում նրանց մասին ու պարբերաբար սնունդ թողնում։ Ֆեսիհ Յաշլըը պատմում է, որ դեռ 2-րդ դասարան էր, երբ արագիլները բույն հյուսեցին իրենց տան տանիքին ու […]

Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. քաղաքի լույսերը 1 ժամով կանջատվեն

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը: Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։ Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։