Սպիտակում շնամարտեր անցկացնելու համար բերման ենթարկվածները ձերբակալվել են

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շնամարտ կազմակերպելու դեպքով բերման ենթարկված 3 անձինք ձերբակալվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հոդվածներով: 3 անձ ձերբակալվել է»,- […]
Դավիթ Մինասյանին պատժում են, որին մասնակցում է դատական ողջ համակարգը․ իրավապաշտպան

Իրավապաշտան Ժաննա Ալեքսանյանը անդրադարձել է Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի առողջական վիճակին․ «Բազմաթիվ հիվանդություններով տառապող 18 ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին շարունակում են պահել կալանքի տակ։ Խոշտանգման են ենթարկում ոչ միայն նրան, այլև ընտանիքին, մորը, որին թույլ չեն տալիս տեսակցել մանկուց իր խնամքի տակ գտնվող հիվանդ որդուն։ Խոշտանգում են նաև հասարակության այն հատվածին, որը դեռ […]
ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը արձագանքել է գազի գնի շուրջ Սիմոնյանի հայտարարությանը

ՌԴ խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․ Գազի ներկայիս գինը նաև հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար, նշել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով իր հայ գործընկերներին արդար վերլուծություն անել։ «Ուշադրություն գրավեց Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հնչեցրած ռեզոնանսային հայտարարությունը, ըստ որի՝ եթե, այսպես ասած, որոշում ընդունվի […]
«Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Միջազգային լայնածավալ ճգնաժամը, որը առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական և անպատճառ ագրեսիայի պատճառով, օրեցօր խորանում և ծանրանում է։ Թիրախում հայտնվում են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ, ներառյալ՝ միջուկային օբյեկտները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԵ-ի երաշխիքների տակ։ Մեծ մտահոգություն են առաջացնում «Բուշեր» […]
ՌԴ-ում ԻԻՀ դեսպանը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի համար նոր իրավական համակարգ է մշակում

Իրանի խորհրդարանը և մի շարք համապատասխան հաստատություններ աշխատում են Հորմուզի նեղուցի նոր իրավական համակարգին առնչվող նախագծի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնությունում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին։ «Իրանի խորհրդարանը և մի շարք իրանական հաստատություններ աշխատում են այդ կարևոր միջազգային ծովային ուղու համար նոր իրավական համակարգ ստեղծելու […]
Իրանը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի երկրներին

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հինգ շաբաթ անց Իսլամական Հանրապետությունը շարունակում է հարվածներ հասցնել Պարսից ծոցի հարևան երկրներին: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում արդյունաբերական օբյեկտի վրա հարձակումից հետո մեկ մարդ վիրավորվել է արկի բեկորներից: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ Ֆուջեյրա նավահանգստային քաղաքում իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է հեռահաղորդակցության […]