Թշնամին տարբեր ուղիներով և մեթոդներով սկսեց փորձել կապ հաստատել Իրանի հետ և հրադադար խնդրել

Իրանի Ազգային Անվտանգության Գերագույն Խորհրդի հայտարարությունը. Հանուն Բարեգութ և Ողորմած Աստծո. Ի գիտություն Իրանի պատվավոր, մեծ և հերոս ժողովրդի. Թշնամին Իրանի ժողովրդի դեմ իր նենգ, անօրինական և հանցավոր պատերազմում կրել է անհերքելի, պատմական և ջախջախիչ պարտություն։ Իսլամական Հեղափոխության նահատակ առաջնորդ՝ Այաթոլլահ Ուզմա Իմամ Խամենեիի մաքուր արյան օրհնությամբ, Իսլամական Հեղափոխության Գերագույն Առաջնորդ և Զինված Ուժերի Գերագույն […]
Գեներալի կոչումը արժանապատվություն է. գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Գեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանը։ Յուրաքանչյուր ոք, ով կհանդգնի սուտ մատնություն անել Հայաստանի Հանրապետությանը ծառայած սպայի կամ գեներալի դեմ, պետք է հիշի` կյանքն ունի իր օրենքները, և այդ օրենքները չեն ներում: ՀՃՇ առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
Ռուսաստանը մտադիր է ամրապնդել ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական ներուժը

Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) իր նախագահության շրջանակներում Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ կազմակերպության հավաքական ուժերի մարտական ներուժի բարձրացման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Բելառուսում ՌԴ դեսպանի արած հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են […]
«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». ՀՃՇ առաջնորդի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր․ Ընդունեք իմ ամենաջերմ ու սրտագին շնորհավորանքները` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու Ձեզ և արժևորելու Ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, […]
Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ» վարժանքները

Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել […]
Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։ «Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք […]
ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի համերկրացի, բժիշկ Միքայել Ադամյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ ցուցակով։ Սակայն, վերջերս պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։ Մեր աղբյուրները հայտնում են, Միքայել Յուրիի Ադամյանը ՌԴ անձնագիրը ստացել է Սամարայի մարզի Պրիվոլժսկու շրջանի ներքին գործերի բաժնի 632-012 բաժնում և հաշվառված է Ուլյանովսկի մարզի […]