ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում. Հրապարակ

Բրյուսովի անվան պետական համալսարանը Պետական պահպանության ծառայության աշխատակիցների համար ռուսերենի A2 մակարդակի քննություն է կազմակերպել և անցկացրել։ Քննությանը մասնակցել է ՊՊԾ-ի 44 աշխատակից։ Յուրաքանչյուր մասնակցի համար բուհին վճարվել է 10 հազար դրամ՝ ընդհանուր 440 հազար դրամ։ Պայմանագիրը կողմերի միջև կնքվել է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով և կատարման վերջնաժամկետ էր սահմանվել մարտի 31-ը։ Հիշեցնենք, որ […]

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։ Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Տոնոյանի փաստաբանի հետ, որպեսզի ճշտենք, թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը։ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, […]

Փաշինյանը ընդդիմադիր ընտրազանգվածին որակեց «շուն ու շանգյալ. Վարուժան Բաբաջանյան

«Փաշինյանը ընդդիմադիր ընտրազանգվածին որակեց «շուն ու շանգյալ»։ Սա արդեն երկրի ղեկավարի պահվածք չէ, սա քստմնելի, ամոթալի, լպիրշ պահվածք է… Իշխանությունը բոլորինն է, ու նմանատիպ բաժանարար գծեր դնելը զզվելի ու անպատվաբեր է… Ու ձեզ վերարտադրելը արդեն ոչ պակաս զզվելի ու ամոթալի է…». լրագրող, խմբագիր Վարուժան Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուժեղ Հայաստանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, այդ թվում նաև Վովա Վարդանովի որդուն

Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիայից 17 մարդ են ձերբակալել, ArmeniaSputnik–ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։ Նրանց թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։ Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան տանում դեպի ոստիկանական մեքենան։