Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է ՀՀ արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք

Ռոսպոտրեբնադզորը հայտնաբերել է Հայաստանի Հանրապետության արտադրության անորակ ալկոհոլային արտադրանք, դրա իրացումը ՌԴ-ում կասեցվել է Միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել է պարտադիր պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որն արտադրվել է «ՎԵԴԻ-ԱԼԿՈ» ՓԲԸ-ի, «ԱԲՈՎՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի կողմից․ «ԳԵՏԱՓ ՎԵՐՆԱՇԵՆ» սովորական տեսակային կարմիր կիսաքաղցր գինի և «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԽԱՐՋԻ, ՏԱՊ «ԼԵԳԵՆԴՆԵՐ ARNI» սովորական տեսակային սպիտակ […]
BBC-ն հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN-ն արձակուրդում է. Զախարովա

Բրիտանական BBC հեռուստակորպորացիան պաշտոնապես հրաժարվել է Ստարոբելսկ այցելելուց, իսկ CNN ընկերությունն արձակուրդում է։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանյան ԶԼՄ-ների համար այցելություն կկազմակերպի Ստարոբելսկի ողբերգության վայր։
Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ ոստիկան է զոհվել

Գազայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թուամ թաղամասի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով ոստիկաններ են զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է լիբանանյան AI Mayadeen հեռուստաալիքը։ «Հինգ մարդ է զոհվել Գազայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թուամ թաղամասի ոստիկաններին ուղղված Իսրայելի իրականացրած հրետակոծության հետևանքով», – հաղորդել է հեռուստաալիքը։
Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ում

Շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելվել է ՌԴ-ում, խոշոր խմբաքանակն արգելափակել է «Честный знак» մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով, հայտնում է ТАСС գործակալությունը։ Օպերատորը պնդում է, որ արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Վերահսկող մարմինը արգելքի պատճառ է նշել […]
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել

Շուրջ 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել։ Դատարանը բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են Քրեակատարողական ծառայությունից։ Արթուր Քոչարյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ համածառայակցի սպանության գործով։ Ըստ քրեական գործի՝ 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր, իսկ երկու […]
Իրավապահները առգրավել են Մարտուն Գրիգորյանի հեռախոսը՝ առանց կրկնակի անձեռնմխելիությունը հաղթահարելու

Իրավապահները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսը, կրիչներ և փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուզարկությանը ոչ մի փաստաբան ներկա չի գտնվել։ Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի տանը և գրասենյակներում խուզարկությունները իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ իրավապահների նախնական տվյալների՝ վարույթը […]
ՌԴ-ում ժամանակավորապես արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով, հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ից: Գերատեսչությունից պարզաբանել են, որ արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ TR EAЭС 044/2017 տեխնիկական կանոնակարգի՝ «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության […]
ՀԱՊԿ-ը մտահոգված է Եվրոպայում անօդաչուների թռիչքներով, զգուշացնում է լարվածության սրման վտանգի մասին

ՀԱՊԿ-ում մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով․ կազմակերպությունը արձանագրում է տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման վտանգ։ Այդ մասին «Известия»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «ՀԱՊԿ-ում, անկասկած, մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Արձանագրում ենք տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման […]
«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար

Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարը հարցազրույց է տվել իսրայելական «Սրուգիմ» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է համարվի թշնամի պետություն, քանի որ Անկարան կարող է լինել Իսրայելի հաջորդ խոշոր տարածաշրջանային մրցակիցը։ Ըստ նրա՝ եթե Թուրքիան ընտրի Իսրայելի հետ հակամարտության ուղին, ապա այդ դեպքում շատ ծանր […]