Տասնյակ ՍՊԸ-ներ դատական հայցեր են ներկայացրել ՊՆ-ի դեմ . «Հրապարակ»

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ տասնյակ ՍՊԸ-ներ դատական հայցեր են ներկայացրել պաշտպանության նախարարության դեմ: «Գառնի-Լեռ գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ի, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության, «Արագած» ՍՊԸ-ի, «Եվրոասֆալտ ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ի, «ԼՏ Պիրկալ» ՓԲԸ-ի, «ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Է-Հայք» ՍՊԸ-ի, «Ռաբբեր ընդ հայվեյ» ՍՊԸ-ի ներկայացրած հայցերի մասին Դատալեքսում տեղեկատվությունը փակ է: Փորձեցինք մի […]
Վաղ առավոտից վերսկսվել են որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներն ու ջրասուզակը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության […]
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրում է․ «Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանացումից: Ընդդիմության դեմ քաղաքական հալածանքները, ընտրությունների կեղծումը և ԿԸՀ-ի ապօրինի որոշումը դրա առաջին ծիծեռնակներն են»։
Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության»

Քննիչները այսօր առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»: Ոստիկանության աշխատակիցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեպքի վայրի զննության է կատարվում, այլ մանրամասներ չհաղորդեց: Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմեց. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, […]