Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արմավիրի մարզում․ «Mercedes» -ը բախվել է Աղավնատուն գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի մոտ ավտոմեքենա է այրվում ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ […]

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից բացի, Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ի ընդհանուր աշխատանքին, ապա այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու դիրքորոշումը։ Մեզ թվում է՝ […]

Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած Արցախի քաղաքացիների կարգավիճակը կերկարաձգվի մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ: Նշվում է, որ գործող օրենսդրության համաձայն, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի տրամադրման ժամկետը սահմանված է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ներկայում սահմանված իրավակարգավորումների համաձայն, Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս 070 (խոսքը Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին է- խմբ.) […]

ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել՝ «Գուգլը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանի տոնի առիթով` օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն […]

Իշխանության գալու ժամանակ Արարատ լեռը ՔՊ-ի խորհրդանիշն էր, և այսօր էլ պահպանվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Կուսակցության խորհրդանիշն է ձեռքսեղմում: Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»,- սա հատված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտթիմակիցները նկարագրում են ՔՊԿ խորհրդանիշը: Կանոնադրության հաստատումից տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արարատ լեռը մերը չէ, մեր խորհրդանիշը որեւէ դեպքում չի կարող դառնալ, եւ որ […]