Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։ Քննարկվել են Կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր»,-ասված է հայտարարությունում։

Իշխանությունը «Հրթիռների գործով» դատավարության հրապարակայնությունը սահմանափակել է, որովհետև փորձելու է իր քաղաքական առաջնահերթությունների ներքո «բացահայտել» այն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով: Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի, անցնում են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, քիչ առնչություն […]

ՔՊ-ի քարտային հաշվից իրականացվել է 11 միլիոն 387 000 դրամի կանխիկացում, Սուրեն Պապիկյանը տուգանվել է

ՀՀ պաշտպանության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով։ Այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն՝ վկայակոչելով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն իր որոշման մեջ նշել է, որ 2022 թ–ի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյան կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23–րդ հոդվածը։Ըստ օրենքի` բոլոր դրամական […]

Մոսկվայի «մեսիջը» Փաշինյանին․Սյունիքը չի լինելու Արևմուտքի հսկողության տակ

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող կոմունիկացիաներին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Մոսկվայի «մեսիջը» Փաշինյանին հստակ է՝Սյունիքով անցնելու է […]

ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի կառուցողական ներգրավվածությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն, ըստ որի Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ « Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք […]

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

117 տարեկանում Իսպանիայում մահացել է Մարիա Բրանյաս Մորեյրան: Մարիա Բրանյաս Մորեյրան X-ում ուներ մոտ 18,500 հետևորդ: Ի դեպ, Մարիա Բրանյաս Մորեյրան X-ում ուներ մոտ 18,500 հետևորդ:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք: Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով: Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի […]

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է տրամադրել նախագահական ընտրություններին իր միջամտության ապացույցներ Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքներին, թե Իրանն ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու փորձեր է արել։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ապացույցներ ներկայացնի երկրի նախագահական ընտրություններին Իրանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ։  «Նման մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն և զուրկ […]

Լուկաշենկոյին թող չթվա, թե կարող է Հայաստանի Հանարապետութան հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի. Հայկ Մամիջանյան

Ոչ մեկին՝ ներառյալ Ալեքսանդր Լուկաշենկոյին, թող չթվա, թե կարող են Հայաստանի Հանրապետության հետ խոսել այնպես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Մեր ազգի ու պետության բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է ու կլինի արժանապատվության զգացումը, և մենք այն վաղ, թե ուշ կվերականգնենք»,-գրել է նա: […]

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում տուգանքը կվճարեք 20 տոկոսով պակաս․ ՆԳՆ-ն հիշեցնում է (տեսանյութ)

20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։     Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 49.560 քաղաքացի։ Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է […]

Վթար՝ Գեղարքունիքում. «Volkswagen»-ը հայտնվել է դաշտում, 2 վիրավոր կա. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետակ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: […]

Բենզալցակայանի, գազաբենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ […]

ՀՀ մասնակցությունը COP 29-ին կօգնի լեգիտիմացնելու ադրբեջանական շոուն․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Նոյեմբերին Բաքվում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների նենգափոխման, միջազգային հանրության աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական հանցագործություններից միջազգային ուշադրությունը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզված եմ, ուղեկցվելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատվությունը վիրավորող հերթական քայլերով։ Ամեն դեպքում, նոյեմբերին Բաքուն հյուրընկալելու է […]

Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է մամուլում այսօր հրապարակված տեղեկությանը, թե Սերժ Սարգսյանն այցելել է Ռուսաստան։ 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն: Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 […]

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի տարածքում Ռուս Ուղղափառ եկեղեցու արգելման օգտին

Ուկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է երկրի տարածքում Ռուս Ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) եւ նրա հետ կապված կազմակերպությունների արգելման օգտին։ Օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով «Գոլոս»-ից ժողպատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակին։ «Կողմ» է քվեարկել 265 պատգամավոր։ Ժելեզնյակի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո։ «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին կունենա 9 ամիս՝ ՌՈւԵ-ի հետ […]

270 միլիոն դրամ փոխհատուցումից հրաժարված կիրանցեցուն սպառնացել են քրեական հետապնդումով

Կիրանցի բնակչին 270 միլիոն դրամ փոխհատուցում են առաջարկել, նա հրաժարվել է․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Կիրանցից տեղեկացա, որ գյուղի 11 ընտանիք, որոնց հարազատները զոհվել են հայրենիքի տարածքները պաշտպանելու ժամանակ, հրաժարվել են սահմանազատման անվան տակ, միակողմանի , ապօրինի կերպով Ադրբեջանին հանձնված, կադաստրի վկայականներով իրենց պատկանող հողի, գույքի համար պետբյուջեից փոխհատուցում […]

Չեմ խեղճանում, գիտեմ ինչու պատժեց. Դավիթ Տոնոյանը Փաշինյանի մասին

Ես կարծում եմ, որ անվտանգության ապահովման հետ կապված մենք լուրջ խնդիր ունենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը վերջերս է 3 տարվա կալանքից հետո ազատ արձակվել։ «Ես թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասում եմ՝ կարող եմ դրա մասնակիցը լինել, բայց ոչ քաղաքական նպատակներով»,- նշեց նա։ Հարցին՝ […]

Երևանում տղամարդն ընկել է 5-րդ հարկից և հայտնվել խաղողի վազերի վրա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարներն ու իրավապահները, քաղաքացիներն իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել […]

Սեպտեմբերի 1-ից տաքսու վարորդների համար ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր կդառնա

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող  կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ  […]

«Ո՞ւմ են հայերը պետք՝ մեզանից բացի». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից: Նա նշել է. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն»։ Ըստ Լուկաշենկոյի` վաղը Մակրոնը […]

Երևանում տաքսու վարորդն ատրճանակի սպառնալիքով ուղևորից գումար է վերցրել

Օգոստոսի 19-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների […]

Մոսկվան հուսով է, որ Երեւանը չի հրաժարվի ԵԱՏՄ մասնակցությունից ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատճառով. ՌԴ ԱԳՆ

Երեւանի համար շահեկան է մասնակցությունը ԵԱՏՄ-ին, Մոսկվան հուսով է, որ նա չի հրաժարվի ԵԱՏՄ-ից ԱՄՆ-ի եւ Եվրամիության պատճառով, որոնք միայն ներդրումներ եւ «լուսավոր ապագա» են խոստանում, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Փորձագետ կամ քաղաքական գործիչ […]

Կոռուպցիոն հանցագործությունների քրվարույթով պարզված գույքային վնասը 7.446.326.000 դրամ է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նախաքննության արդյունքները։ Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական […]

Պաշտոնական նամակ չենք ստացել. ՍԱՏՄ-ն` ՌԴ արտահանվող հայկական կոնյակի 90%-ի անորակ լինելու մասին

Ռուսաստանից պաշտոնական նամակ չենք ստացել, չգիտենք՝ կոնյակի որ ապրանքանիշերի մասին է խոսքը: Այս մասին FrontTv-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքներին: Հարությունյանը նշեց հետագա զարգացումների դեպքում ՍԱՏՄ-ն հանդես կգա հայտարարությամբ։ […]

9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։   Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող․ 36 […]

Թրամփը հայտնել է, որ Հարիսը հրաժարվել է իր հետ Fox News ալիքում բանավեճի մասնակցելուց

ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հրաժարվել է իր հետ Fox News ալիքում բանավեճի մասնակցելուց, որոնք պետք է կայանային սեպտեմբերի 4-ին։ Թրամփի խոսքով՝ նա զարմացած չէ իրադարձությունների նման ընթացքից։ ԱՄՆ նախկին նախագահը նորից քննադատել է Հարիսի քաղաքականությունը սահմանների վերաբերյալ՝ նշելով, որ նրա պատճառով […]

Ադրբեջանն Արևմուտքի «պլացդարմն» է ընդդեմ ՌԴ-ի և Իրանի

Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թիվն ու, մասնավորապես, թե որ ստորաբաժանումներն են մասնակցում զորավարժություններին, չեն հաղորդվում։ Չնայած այն հանգամանքին, որ Ղազախստանը՝ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, սակայն խորացնում է ռազմա-քաղաքական, տնտեսական, էներգետիկ կապերն Ադրբեջանի […]

Կոտայքի մարզում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ գործող «MAX» բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի […]

Տոտենհեմի ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը Պրեմիեր լիգայի խաղում այլ մարզիկի հետ բախումից հետո

«Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կորցրել է գիտակցությունը «Լեսթերի» գանացի խաղացող Աբդուլ Ֆաթավուի հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի  առաջին տուրի խաղում (1:1) բախվելու հետևանքով, հայտնում է The Sun-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 71-րդ րոպեին։ Բենտանկուրն ու Ֆատավուն բախվել են գլուխներով, ինչից հետո «Տոտենհեմի» խաղացողը կորցրել է գիտակցությունը։ Ֆուտբոլիստը բուժօգնություն ստանալուց մի քանի րոպե անց ուշքի […]

Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ. Տիգրան Աբրահամյան

Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին: Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի […]

Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակտիվ քաղաքական շփումների մասին վերջերս շատ են խոսում տարբեր շրջանակներում: Առաջիկա քաղաքական գործընթացներին նրանց հնարավոր ակտիվացման մասին ոմանք անգամ հեռուն գնացող ենթադրություններ են անում, ոմանք էլ պնդում են, որ Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվ շփումների մեջ` ոչ մի արտառոց բան չկա դրանում։ Սակայն երեկ լուր ստացանք, […]

ՌԴ-ում հայտարարել են, որ Հայաստանից ներկրվող կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ. ՏԱՍՍ

Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։ Ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ: Արտադրանքը […]