Պաշտոնական նամակ չենք ստացել. ՍԱՏՄ-ն` ՌԴ արտահանվող հայկական կոնյակի 90%-ի անորակ լինելու մասին

Ռուսաստանից պաշտոնական նամակ չենք ստացել, չգիտենք՝ կոնյակի որ ապրանքանիշերի մասին է խոսքը: Այս մասին FrontTv-ի հետ զրույցում ասաց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքներին:

Հարությունյանը նշեց հետագա զարգացումների դեպքում ՍԱՏՄ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ ըստ հետազոտության արդյունքների՝ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն