Իրավապահները առգրավել են Մարտուն Գրիգորյանի հեռախոսը՝ առանց կրկնակի անձեռնմխելիությունը հաղթահարելու

Իրավապահները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տան և նախընտրական շտաբի խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսը, կրիչներ և փաստաթղթեր։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խուզարկությանը ոչ մի փաստաբան ներկա չի գտնվել։

Հիշեցնենք՝ Մարտուն Գրիգորյանի տանը և գրասենյակներում խուզարկությունները իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող քրեական վարույթի շրջանակում։ Ըստ իրավապահների նախնական տվյալների՝ վարույթը առնչվում է նախընտրական շրջանում բարեգործական արգելքը խախտելու դեպքերին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն