Կայացավ «Եղնիկների Մայոր Ռոբերտը» գրքի շնորհանդեսը

Այսօր Երևանի N 18 գրադարանում տեղի ունեցավ «Եղնիկների մայոր Ռոբերտը» գրքի շնորհանդեսը։
Մինչ միջոցառումը սկսելը ժամը 12:00-ին մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հերոսի երկնային ծնունդը շնորհավորելու և խունկ ծխելու նրա հիշատակին։

Մայոր Ռոբերտ Հասրաթյանը «Եղնիկներ» զորամասի լավագույն սպաներից էր, ով հանուն հայրենիքի զոհեց իր կյանքը։ Անգնահատելի է երիտասարդ սպայի թողած ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում։
Գրքի շնորհանդեսին ներկա էին հարազատները, մարտական ընկերները, ընկերներն ու նրան ճանաչող մարդիկ։ Ելույթ ունեցան նրա մարտական ուղին ճանաչողները, մշակույթի և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ընդգծեցին մայոր Հասրաթյանի անձնվիրությունն ու հայրենասիրությունը։
Միջոցառումն անցավ հուզիչ մթնոլորտում։ Ներկաները շնորհավորեցին հերոսի ընտանիքին գրքի լույսընծայման առիթով, կիսվեցին հիշողություններով ու պատմություններով, որոնք ևս մեկ անգամ վկայում էին, թե ինչպիսի մարդ, սպա և հայրենասեր էր մայոր Ռոբերտ Հասրաթյանը։

Այս գիրքը ոչ միայն պատմություն է մեր հերոսի մասին, այլ նաև պատգամ՝ սերունդներին՝ հիշելու, գնահատելու և շարունակելու նրանց ճանապարհը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին։
Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն