Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին

Նշենք, որ «Հայկական ժամանակին» տված իր հարցազրույցներից մեկում Հարություն Մկրտչյանը կասկածի տակ էր դրել Տավուշի թեմի առաջնորդի պաշտոնը սառեցնելու` Բագրատ Սրբազանի հայտարարությունը, նրան անվանել էր «ինքնասառեցված տերտեր», «շեղված հոգևորական», «մերօրյա Ուսամա բեն Լադեն», «տասովչիկ» և այլն։ Նա նաև հայտարարել էր, թե Բագրատ սրբազանի պաշտոնի ժամանակավոր սառեցումը նշանակում է, որ կաթողիկոսն արդարացնում է «մարդկանց սպանությունները», «պատերի տակ գյուլելը», «ահաբեկչական գործողությունները», ինչի համար այժմ մեղադրանք է առաջադրվել Բագրատ արքեպիսկոպոսին։
«Մկրտչյանը պետք է սրբազանին փոխհատուցի 600 000 դրամ՝ 300 000-ական դրամ զրպարտության և վիրավորանքի դրվագներով։ Նմանատիպ հայցերով որ դիմել ենք դատարան մինչ օրս բոլորը մերժվել են՝ դատարանները չէին համարձակվում բավարարել։ Մենք դրանք վերաքննիչ դատարանում բողոքարկել ենք։ Այս դեպքում կա վերջնական ակտ, և մյուս կողմից չբողոքարկվելու դեպքում կմտնի օրինական ուժի մեջ:

Հղումը 168․am

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն