ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա՝ երկխոսությունը շարունակելու նպատակով։
Բանակցային գործընթացի վերաբերյալ Ուշակովը նաև ընդգծել է Մոսկվայի նախապայմանը.
«Առանց Դոնեցկի մարզի տարածքից Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերման, բանակցություններում որևէ էական առաջընթացի հասնել հնարավոր չէ»։

































