Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա

Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այսպես է մեկնաբանել Լոնդոնի կողմից այսօր սահմանված պատժամիջոցները։ «Երբ Սթարմերի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) կառավարությունը պատժամիջոցներ է սահմանում հոգեբուժարանի դեմ, ժամանակն է, որ Լոնդոնն իր համար սանիտարներ կանչի»,– ասել է նա:

Տարադրամի փոխարժեքները մայիսի 11-ին

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 436 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ։

Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է երկու ամսով

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը՝ Վ.Ե.-ն, ևս կալանավորվել է երկու ամսով: Այս մասին 24News-ին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նշենք՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հոդվածը` անառակաբարո արարք, որը կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված: Ավելի […]

Կառավարությունն առաջարկում է փոխել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

Հայաստանի կառավարությունը շրջանառել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել Արհեստական բանականության նախարարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը ներկայացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը փոխել դարձնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և […]

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Եթե քվեարկության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում, այլ լինելու եք այլ համայնքում, ապա կարող եք մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։ Հերթական […]

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև

Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-16-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև […]

Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը

ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ամփոփել է Եվրոպական քաղաքական ընտանիքի` Երևան այցի արդյունքները։ Ահա թե ինչ էին մեզ խոստացել և թե ինչ ստացանք մենք։ 1) Անվիզա ռեժիմ։ Ասում են՝ գուցե մի քանի տարուց։ Առայժմ այն չկա։ 2) ԵՄ անդամակցություն։ Ոչ մի անդամակցություն էլ չի լինելու, ոչ մի կոնկրետ բան չեն ասել։ Մեր “հանրաքվեն” […]

Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև․ բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է. Փեզեշքիան

Բանակցությունների նպատակը ազգային շահերի պաշտպանությունն է։ Այս մասին X-ում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք երբեք չենք խոնարհվի թշնամու առջև, իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, դա չի նշանակում հանձնվել կամ նահանջել։ Ավելի շուտ, նպատակը Իրանի ժողովրդի իրավունքների իրականացումն ու ազգային շահերի պաշտպանությունն է հեղինակավոր կերպով»,-գրել է Փեզեշքիանը։

Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Մոսկվա

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները մոտ ժամանակներս կայցելեն Մոսկվա՝ երկխոսությունը շարունակելու նպատակով։ Բանակցային գործընթացի վերաբերյալ Ուշակովը նաև ընդգծել է Մոսկվայի նախապայմանը. «Առանց Դոնեցկի մարզի տարածքից Ուկրաինայի զինված ուժերի ամբողջական դուրսբերման, բանակցություններում որևէ էական առաջընթացի հասնել հնարավոր չէ»։

«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հոդված է հրապարակել, որում կանխատեսում է Միացյալ Նահանգների անխուսափելի դուրսբերումը տարածաշրջանից: Նա կարծում է, որ Վաշինգտոնի պարտությունը Իրանի հետ դիմակայությունում կլինի պատմական շրջադարձային կետ, որը համեմատելի է բրիտանական գաղութատիրության ավարտի հետ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Վելայաթին ԱՄՆ-ի ներկայիս իրավիճակը համեմատել է 20-րդ դարի կեսերի […]