Երեկ Վարդենիսում 26-ամյա սպա է մահացել դժբախտ պատահարի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել այն բնակարանում, որտեղ զինծառայողը ապրում էր։ Ատեստացիան գերազանց հանձնելուց հետո երեկ նրանք ընկերներով պետք է նշեին այդ իրադարձությունը, բայց նա երկար ժամանակ զանգերին չի պատասխանել, ընկերները գնացել են նրա բնակարան, որտեղ էլ հայտնաբերել են վերջինիս մարմինը։
Գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը

































