Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել են ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
<<Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում>>,- հայտնում են ՊՆ-ից:

































