Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը

Ֆրանսիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման ուժային գործողություններին։ Այդ մասին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի բացումը պետք է համաձայնեցնեն ԱՄՆ-ն ու Իրանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։

«Մենք առաջին հերթին ցանկանում ենք, որ Հորմուզի նեղուցի բացումը համակարգվի Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Սա միակ կայուն լուծումն է, որը թույլ կտա վերականգնել ազատ նավարկությունն առանց սահմանափակումների կամ լրացուցիչ վճարների»,- հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «Ազատություն նախագիծ» գործողությամբ օգնություն կցուցաբերի Հորմուզի նեղուցում արգելափակված և տարածքը լքել փորձող նավերին։

Նյութի Հեղինակ` Մարիամ Մխիթարյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն