Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները

Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները։

Զորավարժությունների ավարտին նվիրված ճեպազրույց է անցկացվել։ Նշվել է, որ վարժանքի ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները համատեղ թռիչքներ են իրականացրել և բարձր մասնագիտական ​​մակարդակով հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Սցենարը ներառում էր թռիչքի պլանավորման վարժանքներ, ՀՕՊ համակարգերի և այլ թիրախների դիրքերի որոշում, տվյալների փոխանցում Համատեղ օդային գործողությունների կենտրոնին և դրանց դեմ պայքար։ Հաջողությամբ ավարտվել են նաև մարտական ​​պատրաստության այլ տարրեր։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն