Իրանը Պակիստանին է տրամադրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր առաջարկի տեքստը։
Այս մասին հաղորդել է IRNA-ն։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ըստ հաղորդումների, նախօրեին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թեհրանի առաջնահերթությունը պատերազմի դադարեցումն ու կայուն խաղաղության հասնելն է։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները որևէ առաջընթացի չեն հանգեցրել։ Պակիստանը շարունակում է հանդես գալ որպես Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդ։

































