Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ

Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը իրանական հարձակումներից հետո կասեցրել է աշխատանքը, կան տուժածներ։ Այս մասին հայտնել են Քուվեյթի իշխանությունները:
Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5–րդ նավատորմի շտաբի (Քուվեյթում) և ամերիկյան «Պանայա» նավթատար լցանավի (Բահրեյնում) վրա հարձակման մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցով անցնելիս հարձակման էր ենթարկվել Բոտսվանայի դրոշի ներքո գտնվող լցանավը, ինչպես նաև հարված էր հասցվել Ղեշմ կղզու հարավում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հեռահաղորդակցության աշտարակին:

«Քուվեյթի միջազգային օդանավակայանում գործարկվել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը՝ այն բանից հետո, երբ T1 ուղևորատար տերմինալը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը», – նշվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն