Ճապոնիան և Հարավային Կորեան ինը տարվա ընթացքում առաջին անգամ կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժությունները՝ երկրների միջև հարաբերությունների ջերմացման և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պաշտպանական համագործակցության ընդլայնման ֆոնին: Այս մասին հաղորդում է Kyodo-ն։
Ինչպես Սինգապուրում իր ճապոնացի գործընկեր Սինձիրո Կոիձումիի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեքը, երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հունիսի 7-ին։
Նման զորավարժություններ չեն անցկացվել 2017 թվականից։ Կողմերը նշում են, որ դրանց վերականգնումը կապված է անվտանգության ոլորտում համակարգումը ամրապնդելու փորձերի հետ՝ ներառյալ ԱՄՆ-ի հետ դաշնակցային ձևաչափերում փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանման ընդհանուր ջանքերը։

































