Նրա թողած գրական ու հոգևոր ժառանգությունը կշարունակի ոգեշնչել գալիք սերունդներին. գեներալ Կարապետյանի ցավակցական ուղերձը

Խորը վշտով տեղեկացա իմ հարազատ Ղուկասավան համայնքի պատվավոր քաղաքացի, վաստակաշատ բանաստեղծ, մտավորական և հայրենասեր զավակ Օգսեն Գրիգորյանի մահվան մասին։

Օգսեն Գրիգորյանն իր գրական գործունեությամբ, մարդկային բարձր արժանիքներով և հայրենի բնակավայրի նկատմամբ ունեցած անսահման սիրով արժանի տեղ է զբաղեցրել մեր ժողովրդի մշակութային կյանքում։ Նրա ստեղծագործությունները դաստիարակել են սերունդներ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Օգսեն Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, մեր համայնքին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Թող նրա լուսավոր հոգին խաղաղությամբ հանգչի, իսկ նրա թողած գրական ու հոգևոր ժառանգությունը շարունակի ոգեշնչել գալիք սերունդներին։

Ղուկասավան համայնքի պատվավոր քաղաքացի, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն