Եվրոանտիքրիստոսները թիրախավորել են Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցին․ Ռուսաստանի ԱՀԾ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների միջև կապերը անհամեմատ ավելի հին են, քան Եվրամիության պատմությունը, և դրանք կդիմանան իրենց ազգակցական կապը մոռացած եվրոպացիների հարձակումներին։

ՌԴ ԱՀԾ տվյալներով, ԵՄ ղեկավարությունը ագրեսիվորեն լծվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից վտարելու գործին և պահանջում է, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ խզեն Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը՝ որպես եվրոպական ինտեգրման նախապայման։

«Այս առումով, կցանկանայինք հիշեցնել եվրոպացի պաշտոնյաներին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների միջև հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն ու ամուր են, քան ցանկացած քաղաքական ռազմավարական նախագիծ։ Դրանք շատ բան են դիմագրավել և անպայման կդիմանան ԵՄ անդամների հարձակումներին, որոնք մոռացել են իրենց ազգակցական կապը և վաղուց մերժել են իրենց մշակութային և պատմական ինքնությունը», — հայտարարել է մամուլի ծառայությունը։

Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն փորձում է զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմին եկեղեցական գույքն օգտագործելու իրավունքից․ «Բացի այդ, ԵՄ-ն փորձում է նաև խոչընդոտել նրա երկխոսությունը տեղական կրոնական կառույցների, առաջին հերթին՝ Հայ առաքելական եկեղեցու հետ»։

Ըստ նույն հայտարարության, ԵՄ ղեկավարությունը պահանջում է, որ Հայաստանը լիովին խզի դարավոր կրոնական և հոգևոր կապերը Մոսկվայի հետ՝ որպես եվրաինտեգրման պայման։ ՌԴ ԱՀԾ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվ կերպով սկսել է Ռուս ուղղափառ եկեղեցուն դուրս մղել Հայաստանից․ «Որպես եվրոպական ինտեգրման պարտադիր պայման՝ Հայաստանի իշխանություններից խնդրվում է ամբողջությամբ խզել Մոսկվայի հետ դարավոր կրոնական և հոգևոր կապերը»։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմի ներկայացուցիչների դեմ կոմպրոմատ է գեներացնում, որպեսզի ՀՀ իշխանություններին մղի նրանց դեմ լայնածավալ հետապնդում սկսելուն։ ԱՀԾ-ն հիշեցրել է, թե ինչպես է Եվրամիությունը կոպտագույն հարձակում իրականացրել Գյումրում գտնվող ՌԴ զինված ուժերի 102-րդ ռազմակայանի հրամանատարի օգնական, Ռուս Ուղղափառ եկեղեցու սպասավոր հայազգի Տեր Տիմոֆեյ քահանա Ղազարյանի վրա․ «Բրյուսելի կողմից աջակցվող ՀԿ-ները՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, մեղադրել են համեստ քահանային ոչ ավել ոչ պակաս մեղադրել են այս տարվա հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ»։

ԵՄ երկրների ղեկավարությունը սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից, նշել է ՌԴ ԱՀԾ-ն․ «Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը հայտնում է, որ գերատեսչության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Եվրամիության ղեկավարությունը սկսել է ագրեսիվ կերպով դուրս մղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն