ԱՄՆ-ն հետ է մղել Իրանի հարձակումը և պատասխան հարված հասցրել Քեշմ կղզու

ԱՄՆ-ն հետ է մղել Մերձավոր Արևելքում Իրանի իրականացրած հարձակումը և պատասխան հարված հասցրել։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) գիշերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբի և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ավիաբազայի վրա։ Բացի այդ, հարված է հասցվել ամերիկյան «Panaya» նավթատար տանկերին։ ԱՄՆ-ի պնդմամբ՝ բոլոր հարձակումները հետ են մղվել։

Ի պատասխան՝ ամերիկացի զինվորականները հարվածել են Իրանի Քեշմ կղզում գտնվող ռազմական բազային։ Վաղ առավոտյան կղզու շրջանում պայթյունների ձայներ են լսվել, հաղորդել է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին և բնակիչներին։

Անցած գիշեր օդային տագնապի ազդանշաններ են հնչել նաև Քուվեյթում, որտեղ նույնպես տեղակայված են ամերիկյան զորքեր։ Քուվեյթի զինված ուժերի տվյալներով՝ երկիրը ենթարկվել է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Թշնամական հարձակումները հետ մղելու համար գործի է դրվել հակաօդային պաշտպանության համակարգը, հայտնել է երկրի բանակը X սոցիալական ցանցում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն