Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, մինչև 2030 թվականը հանրապետության ընդգրկումը ԵՄ-ին քիչ հավանական է։ «Իզվեստիա»-ին նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։
Նրա խոսքով, Երևանը ԵՄ-ում մեծ համակրանք է վայելում, իսկ միավորման և հանրապետության հարաբերությունները շարունակվում են խորանալ։ Միևնույն ժամանակ, Կարտհայզերը ընդգծել է, որ անդամակցության հարցը այժմ առավելապես տեսական է։
«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները իր հարևաններից առնվազն մեկի հետ՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Չնայած ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունների կայուն բարելավմանը, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է»,- նշել է նա։

































