Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին

Երեկ քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակում և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ կարծում է՝ առաջիկայում, գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքների հավաքագրումից, ամբողջացումից հետո ևս մեկ կամ երկու քննարկում կունենան, որից հետո կորոշեն՝ պատրա՞ստ են հրապարակելու Սահմանադրության տեքստը, թե՞ ոչ:

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ՝ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել և հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,-հավելել է Սրբուհի Գալյանը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն