Հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին. ԿԸՀ նախագահ

Հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ»,- նշեց նա։

Հովակիմյանը նշեց, որ ՔՊ-ն վերահաշվարկի դիմում չի ներկայացրել, ներկայացրել են միայն երեք ընդդիմադիր ուժեր։

ԿԸՀ նախագահը նախնական գնահատական չի կարող տալ՝ արդյո՞ք կարող է այնպես ստացվել, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն անցնի խորհրդարան։

«Հարգելինե՛րս, ես նման գնահատական չեմ կարող տալ, չեմ տա»,- նշեց նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն