Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցների ծրագրերը

Չինաստանը պահանջել է Եվրամիությունից շտկել «սխալ գործողությունները» և չեղարկել «ապօրինի միակողմանի» պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով հաղորդագրությունները, ըստ որոնց ԵՄ-ի նոր հակառուսական փաթեթը կարող է ներառել միջոցառումներ Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Լին Ցզյանը նշել է, որ Պեկինը բազմիցս հայտարարել է միակողմանի պատժամիջոցներին իր […]

Կլինեն խուզարկություններ ու ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Որոշվելու են նոր բացահայտումներ, կլինեն խուզարկություններ ու ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ 100 տոկոս բացահայտում չունեն, բայց կոմիտեն արդյունավետ է աշխատել ու սպասվում են նոր բացահայտումներ։ Նրա խոսքով՝ արդեն կան չհանրայնացված դեպքեր, առաջիկայում կլինեն խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ։ Նա նշեց, որ կոմիտեն ունի 72 քննիչ և […]

Հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին. ԿԸՀ նախագահ

Հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ»,- նշեց նա։ Հովակիմյանը նշեց, որ ՔՊ-ն վերահաշվարկի դիմում չի ներկայացրել, ներկայացրել են միայն երեք ընդդիմադիր ուժեր։ ԿԸՀ նախագահը նախնական գնահատական չի կարող տալ՝ արդյո՞ք կարող է այնպես ստացվել, որ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն […]

Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին

Երեկ քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակում և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նա նշել է, որ կարծում է՝ առաջիկայում, գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքների հավաքագրումից, ամբողջացումից հետո ևս մեկ կամ երկու քննարկում կունենան, որից հետո կորոշեն՝ պատրա՞ստ […]

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում. «Ազատություն»

Երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցեց՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019-ին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել: Երեկ դատախազությունը հաղորդեց, որ պատգամավորության թեկնածու Ծառուկյանին մեղադրանք […]

Թուրքիան ջրային սթրեսի շեմին է

Թուրքիան, չնայած իր ջրային զգալի ռեսուրսներին, ջրային պաշարներով հարուստ երկրների շարքին չի դասվում և առաջիկա տարիներին կարող է հայտնվել սահմանափակ ջրային ռեսուրսներ ունեցող երկրների թվում։ Թուրքիայի պետական ջրային տնտեսության գլխավոր վարչության (DSİ) և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի 78 միլիոն հեկտար (հա) ընդհանուր տարածքի մոտ 24 միլիոն հեկտարը կազմում են մշակելի գյուղատնտեսական հողերը։ […]

ՀԱՊԿ-ում մտահոգված են Կովկասում լարվածության աճով

Հունիսի 9-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ, մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցութան անդամ պետությունների իրավասու մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ անդամ պետությունների ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից։ Պլենար նիստում ունեցած ելույթում Սեմերիկովը ներկայացրել է միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մանրամասն վերլուծություն։ Խոսելով ՀԱՊԿ […]

Վիճաբանություն և ծեծկռտուք․ անչափահասները ծեծել են 14-ամյա տղային, նա էլ սուր գործիքով հարվածել է

Հունիսի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «գլուտեալ շրջանի մակերեսի և դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ» «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը […]

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր […]

ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik

Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։ «Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։ Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար […]

Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։ Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում […]