Չինաստանը պահանջել է Եվրամիությունից շտկել «սխալ գործողությունները» և չեղարկել «ապօրինի միակողմանի» պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով հաղորդագրությունները, ըստ որոնց ԵՄ-ի նոր հակառուսական փաթեթը կարող է ներառել միջոցառումներ Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լին Ցզյանը նշել է, որ Պեկինը բազմիցս հայտարարել է միակողմանի պատժամիջոցներին իր կտրական դեմ լինելու մասին և եվրոպական կողմին հասցրեց լուրջ դիտողություններ։


































