Ռուսաստանը սպասում է «3+3» հանդիպմանը Բաքվում կամ Երևանում

Ռուսաստանը սպասում է, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում, և այդ հարցով քննարկումները շարունակվում են։ Դա հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում «Հարթակ 3+3. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» սեսիայում։

Գալուզինը նաև ողջունել է վրացական փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը՝ ընդգծելով, որ Վրաստանը կարևոր գործընկեր է և հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին կմիանա աշխատանքին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն