Լիբանանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դիբբին քաղաքը՝ այնտեղից իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
Լիբանանի բանակը վերականգնել է վերահսկողությունը Դիբբին քաղաքի նկատմամբ՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ հաղորդագրության՝ ինժեներական ստորաբաժանումները մաքրել են Դիբբինը Մարջայունի և Իբլ էս-Սակիի հետ միացնող մայրուղու անցումը, սակրավորները վնասազերծում են չպայթած զինամթերքը՝ բնակիչների վերադարձի նախապատրաստման շրջանակում։

































