Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում. «Ազատություն»

Երեկ առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցեց՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019-ին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:

Երեկ դատախազությունը հաղորդեց, որ պատգամավորության թեկնածու Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:

Ծառուկյանը երեկ Քննչականում ցուցմունք տալիս հայտնել է իր դիրքորոշումը՝ չի ընդունում մեղադրանքը, այն համարում է անհիմն:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն