Որոշվելու են նոր բացահայտումներ, կլինեն խուզարկություններ ու ձերբակալություններ. Նահապետյանը՝ ընտրակաշառքի դեպքերի մասին
Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտարարեց, որ 100 տոկոս բացահայտում չունեն, բայց կոմիտեն արդյունավետ է աշխատել ու սպասվում են նոր բացահայտումներ։ Նրա խոսքով՝ արդեն կան չհանրայնացված դեպքեր, առաջիկայում կլինեն խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ։
Նա նշեց, որ կոմիտեն ունի 72 քննիչ և 78 օպերատիվ աշխատակից, մոտ 60 թափուր տեղ, կատարվել է 100-ից ավելի բացահայտում, քննվել է շուրջ 115 վարույթ։ Արդյունավետությունը, հաշվի առնելով մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, Նահապետյանը գնահատեց բարձր։


































