Ռուսաստանի և Հայաստանի միջև ջերմ բարեկամական կապերը հիմնված են փոխօգնության, քրիստոնեական հավատքի վրա. ՀՃՇ առաջնորդ

Հարգելի՛ ռուսաստանցիներ

Այսօր Ռուսաստանի օրն է։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ տոնի առթիվ, որը խորհրդանշում է Ռուսաստանի պետության հզոր, շարունակական, ավելի քան հազարամյա ուղին, ազգային միասնությունը, քաղաքացիական խաղաղությունն ու համերաշխությունը, ընդհանուր պատասխանատվությունը Ռուսաստանի ներկայի և ապագայի համար: Տոնի պատմությունը սկսվում է 1990 թվականի հունիսի 12-ին, երբ ընդունվեց Ռուսաստանի Պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը։ Այն իր ներկայիս անվանումը ստացել է 2002 թվականին։

Ռուսաստանի և Հայաստանի միջև ջերմ բարեկամական կապերը հիմնված են փոխօգնության, քրիստոնեական հավատքի, ավելի քան երկու հարյուրամյա ընդհանուր պատմության և Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների տարած միասնական Հաղթանակի վրա։ Ռուսաստանում հայկական սփյուռքը կազմում է շուրջ երկու միլիոն մարդ, ովքեր ապրում են եղբայրական ռուս ժողովրդի հետ համերաշխ և միասին պայքարում են հանուն խաղաղության և արդարության:

Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսօր դժվարին ժամանակաշրջան են ապրում։ Սա հետևանք է Հայաստանում իշխող վարչախմբի անհեռատես, պարտադրված որոշումների, որոնք բռնել են սեփական ժողովրդի շահերը դավաճանելու ուղին։ Հայերն ապրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ, իմաստալից և վստահելի երկխոսության վերադարձի հույսով, որը տոգորված է անկեղծ ու լիակատար փոխըմբռնման զգացումով:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդները կհաղթահարեն բոլոր խոչընդոտները։ Երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կբարգավաճեն՝ հասնելով իսկական դաշնակցային մակարդակի և հնարավորություն կտան ստեղծել միասնական և անբաժանելի անվտանգության ընդհանուր գոտի։

Եղբայրական ժողովրդին, Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հատկապես այն զինվորներին ու սպաներին, ովքեր այսօր զենքը ձեռքին պաշտպանում են Հայրենիքի շահերը հատուկ ռազմական գործողության գոտում, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ աշխարհաքաղաքական սպառնալիքներին դիմակայելու գործում, շուտափույթ խաղաղություն և հետագա բարգավաճում։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն