Այսօր հետախույզ Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է. «Համահայկական ճակատ»

Այսօր Հատուկ նշանակության բրիգադի հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։

Սասուն Մկրտչյանը այն հետախույզներից էր, ով հայրենիքի համար ամենածանր պահին իր զինակից ընկերների հետ կանգնեց առաջնագծում և ապրիլյան պատերազմի առաջին լարված օրերին, սեփական կյանքը չխնայելով, պաշտպանեց մեր ժողովրդի անվտանգությունն ու հայրենի հողը։

Հերոսները չեն մահանում, քանի դեռ ապրում են ժողովրդի հիշողության մեջ և նրանց գործը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։

Այս օրը խոնարհվում ենք Սասուն Մկրտչյանի լուսավոր հիշատակի առաջ, հարգանքի տուրք մատուցում նրա ընտանիքին և մարտական ընկերներին։

Շնորհավո՜ր ծնունդդ, մարտական ընկեր, հավերժ խոնարհում, հավերժ հիշատակ 🇦🇲

Գրված է «Համահայկական ճակատ» կուսակցության հաղորդագրության մեջ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն