«Համահայկական ճակատ» կուսակցությունը` ի դեմս Արսեն Վարդանյանի, «Համահայկական ճակատ» շարժումը` ի դեմս առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, հայտարարում են, որ միանում են ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը` 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ։
Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունն ու ազգային շահերը վեր են ցանկացած քաղաքական, կուսակցական կամ անձնական հաշվարկից և չեն կարող դառնալ որևէ սակարկության առարկա։ Պետականությունը բարձրագույն արժեք է, և դրա պաշտպանությունը յուրաքանչյուր պատասխանատու քաղաքական ուժի ու քաղաքացու պարտականությունն է։
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Համահայկական ճակատ» շարժում


































