Ամեն ինչ բացահայտ չի ասվելու Շահին Մուստաֆաևի այցից, պահը գա, կասենք սահմանազատումը երբ է սկսելու և որտեղից: 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանը քանդում է Արցախում հայկական եկեղեցիները, իսկ Հայաստանը լուռ է, պատգամավորը նշեց, որ Աստված պատժելու է նրան, ով եկեղեցի է քանդում, պետությունը չպետք է այդ հարցերով զբաղվի, այդ հարցերը պետք է բարձրացվեն ՀԿ-ների և լրագրողների կողմից:
Պատասխանելով հարցին, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ-ում փակ քննարկման համար, պատգամավորը նշեց, որ այդ հարցով ինքը դիմել է Անդրանիկ Քոչարյանին. «Օնիկ Գասպարյանը երևի կարևոր բան է հիշել, շուտով կկազմակերպենք հանդիպում»:
Հերմինե Միքայելյան

































