OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը

OZON–ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հայկ Կարապետյանը մեկնաբանել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցման մասին տեղեկությունը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։

Կարապետյանը սոցցանցում գրել է, որ խնդիրը կապված է Ռուսաստան ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպման պահանջների փոփոխությունների հետ, որոնց հետևանքով առաջացել են ժամանակավոր դժվարություններ Հայաստանից ապրանքների առաքման գործընթացում։

«Առաքման ուշացումների պատճառով պատվերների չեղարկումներից խուսափելու նպատակով մենք ժամանակավորապես սահմանափակել ենք այդ ապրանքների տեսանելիությունը ՌԴ հաճախորդների համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի OZON-ի պահեստներում գտնվող հայ ձեռնարկատերերի բոլոր ապրանքները շարունակում են վաճառվել առանց սահմանափակումների»,- գրել է պատասխանատուն։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի ներսում նույնպես վաճառքը շարունակվում է ամբողջ ծավալով. հաճախորդները տեսնում են բոլոր ապրանքները և, ինչպես միշտ, կարող են պատվիրել ցանկացած ապրանք տեղական վաճառողներից։

«Մենք արդեն աշխատում ենք մատակարարման շղթաների վերականգնման ուղղությամբ և նախատեսում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել ժամանակավորապես անհասանելի ապրանքների հասանելիությունը»,- գրել է նա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն