Սա կարող է Իրանին ազդակ հաղորդել, որ Հայաստանն աջակցում է Իրանի թշնամիներին և ընդդեմ Իրանի մղվող պատերազմին

Իրանի կառավարությանը մոտ կանգնած հայտնի վերլուծաբան Մոհամմադ Մարանդին X սոցիալական հարթակի իր էջում արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորանքին՝ ուղղված մանկասպան և ահաբեկչական Իսրայելի ռեժիմին՝ այդ երկրի «Անկախության օրվա» կապակցությամբ։
Նա, հրապարակելով Իսրայելի կողմից սպանված Գազայի երեխաների լուսանկարները, գրել է. «Հայաստանը շնորհավորել է սիոնիստական ռեժիմին»։
​Իսրայելին ուղղված Հայաստանի ԱԳՆ շնորհավորական ուղերձում ասվում է.
​«Շնորհավորում ենք Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայել-Հայաստան հարաբերությունները և դիտարկել համագործակցության նոր հնարավորություններ»։
‼️​Այն դեպքում, երբ շուրջ 50 օր առաջ Իսրայելը՝ ագրեսիվ, հանցավոր և ահաբեկչական գործողությամբ, ապօրինի պատերազմ սկսեց Իրանի դեմ, և պատերազմի ընթացքում սպանեց իրանցի առաջնորդների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ իրանցի երեխաների, ու նրանց անմեղ արյունը դեռ չի չորացել, Հայաստանի ԱԳՆ-ի այս շնորհավորանքը Իրանի հետ պատերազմող թշնամուն կարող է Իրանում ընկալվել որպես ոչ բարեկամական քայլ։ Սա կարող է Իրանին ազդակ հաղորդել, որ Հայաստանն աջակցում է Իրանի թշնամիներին և ընդդեմ Իրանի մղվող պատերազմին։
Գրառումը՝ Pooya Hosseini

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն