Ղարաբաղը հանձնվել է Փաշինյանի դավաճանության արդյունքում. ուկրաինացի փորձագետ

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես նրա հրամանները։ Նման եզրահանգումների է եկել ուկրաինացի հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական (լուսանկարում)։ Մանրամասները ՝ ստորև հրապարակված հոդվածում և տեսանյութում:

***
Կարդում եմ նորություն. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում կայացած հանդիպման ժամանակ հռչակագիր է ստորագրել, որում ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը»:

Ու ես դեռ չեմ հասկացելթե ում հետ է նա ստորագրել այն։ Գերմանիայի և Ֆրանսիայի՞ հետՈրքան հասկացա Իլհամ Ալիևը ոչ մեկին ոչինչ չի խոստացել դրա դիմաց և իր կողմից ոչինչ չի ստորագրել։ Այսինքն, ինչպես ես հասկացա կարդացածից ու չտեսածից, այն բանից հետո, երբ Ալիևը պարզապես ոտքերը սրբեց Փաշինյանի, ձեռքի հետ էլ ՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի որպես միջնորդների վրա, Փաշինյանն իր եվրոպացի տերերի առաջ ընդունեց Լեռնային Ղարաբաղի ՄԻԱԿՈՂՄԱՆԻ (!) հանձնումը հօգուտ Ադրբեջանի, առանց պաշտոնական Բաքվի կողմից որևէ պարտավորության (!)։

Իսկ եթե այդպես է, ապա նախագահ Ալիևի փոխարեն ես չէի շտապի համաձայնել։ Էլ ե՞րբ Երևանի իշխանություններն այսքան հնազանդ կլինեն։ Նա դեռ պետք է պահանջի նաև Զանգեզուրի միջանցքը։ Փաշինյանը անպայման դա էլ կհանձնի. նա հիմա ամեն ինչ հանձնում է (միայն թե վնասի Ռուսաստանին)։ Մի քիչ էլ սակարկեն՝ գուցե Երևան էլ տա Դեիհարկե, ամեն ինչ ճիշտ է, այդպես էլ պետք է լիներ պարզվում է, Ադրբեջանը ոչ միայն ոչինչ չի ստորագրել, այլև նույնիսկ չի ներկայացել հանդիպմանը․ «Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ»։ Այդ դեպքում ո՞ւմ հետ և ի՞նչ է ստորագրել Փաշինյանը։ Էլի նույն ծաղրածուն է, նույն ծաղրածուն․․․

Ուզում եմ հարցնել Երևանի հայերին դուք դեռ չե՞ք ամաչում այս խրտվիլակի համար, Երևանի հայեր, ով ձեզ հիմարաբար հանձնում է հանուն օտար շահերի․․․

Աղբյուրը՝ https://www.facebook.com/reel/4270986133153164?locale=ru_RU

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն