Մայիսի 9-ի շքերթը անպայման կկայանա. Պեսկով

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, շքերթը կկայանա։ Մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք շքերթի ձևաչափի մասին», – ասել է նա։

Սոցապնախարարությունն առաջարկում է կացարանի խնդիր ունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության […]

Ռուսական զինուժը վերահսկողություն է հաստատել ևս 2 բնակավայրի նկատմամբ

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զեմլյանկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իլյինովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ գործողություններն իրականացրել են «Հյուսիս» և «Հարավ» զորախմբավորումների ստորաբաժանումները:

Լեհաստանը և Բելառուսը բանտարկյալների փոխանակում են կատարել. Տուսկը ժամանել է սահման

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բաց է թողել կառավարության նիստը և ժամանել լեհ-բելառուսական սահման՝ հանդիպելու լրագրող Անդրեյ Պոչոբուտի հետ, որն ազատ է արձակվել «հինգը հինգի դիմաց» ձևաչափով փոխանակման արդյունքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Տուսկը գրել է X սոցիալական հարթակում։ Նա նշել է, որ Անդրեյ Պոչոբուտն ազատ է արձակվել՝ հրապարակմանը կցելով հսկիչ անցակետում Պոչոբուտի հետ լուսանկարը։Մեկ այլ […]

Ղարաբաղը հանձնվել է Փաշինյանի դավաճանության արդյունքում. ուկրաինացի փորձագետ

Եթե հանկարծ ենթադրենք, որ բոլոր հայ գեներալները դեբիլներ են ու կլինիկական ապուշներ և իզուր են ուտում իրենց հացը, ապա նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, եթե չլիներ դավաճանություն։ Ղարաբաղն այնքան անառիկ երկիր է, որ առանց դավաճանության այն հանձնելն ուղղակի անհնար է։ Այն հանձնել է Փաշինյանը։ Ղարաբաղյան բանակը ենթարկվում էր Երևանին և կատարում էր բացառապես […]

«Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյանի հայտարարությունը

«Համահայկական ճակատ» կուսակցության դիրքորոշումները համընկնում են ԴՕԿ կուսակցության մոտեցումների հետ` հիմնված ազգային և պետական շահերի գերակայության վրա։ Միաժամանակ, կոչ ենք անում կողմնակի և անհիմն մեկնաբանություններով հանդես եկող անձանց` նախ անդրադառնալ իրենց անցած ճանապարհին և գնահատել սեփական գործունեությունը, ապա միայն հանդես գալ հրապարակային գնահատականներով։ «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն Վարդանյան