1994թ մայիսի 1-ին անմահացել է` «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանը, որը Արցախյան ազատագրական պայքարի ակունքներում էր կանգնած: Շարժման առաջին օրերից նա կամավոր մեկնել է Արցախ, իսկ 1994թ մայիսի 1-ին զոհվել է Թալիշի բարձունքներում, որը հետագայում կոչվել է նրա անունով՝ Մեխակասար:
Ինքս բազմիցս ներկա եմ գտնվել զոհվելու վայրում տեղադրված հուշաքարի մոտ և ամեն անգամ ինձ տեղացիները պատմել են հերոսի հայրենասիրության և քաջության մասին։
Հավերժ փառք մեր հերոսներին
«Համահայկական ճակատ» կուսակցության՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու, Զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումը

































