Կարևոր է բարձր գնահատել յուրաքանչյուրի աշխատանքը՝ աշխատողի և ձեռնարկատիրոջ, ուսուցչի և բժշկի, ինժեների և գյուղացու. ՀՃՇ առաջնորդ

Սիրելի հայրենակիցնե՜ր

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա՝ մայիսի 1-ի առթիվ, տոն, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը։ Շնորհավորում եմ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, ոլորտային և հասարակական արհմիութենական կազմակերպություններին այս նշանակալի օրվա կապակցությամբ։
Աշխատասիրությունը, տոկունությունն ու նվիրվածությունն իրենց գործին դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի անբաժանելի հատկանիշները։ Ձեր մասնագիտական կարողությունների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի շնորհիվ տարիներ շարունակ հետևողականորեն զարգացել է երկրի տնտեսությունը, ամրապնդվել են պետականության հիմքերը, պահպանվելհարուստ մշակութային ժառանգությունը և ձևավորվել նոր հնարավորություններ ապագա սերունդների համար՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում՝ ամբողջ աշխարհում։
Այսօր մեր երկիրը և ժողովուրդը անցնում են բարդ փորձությունների միջով, ապրում մի ժամանակաշրջանում, որը պահանջում է համախմբվածություն, կշռադատված որոշումներ և ներքին ուժ։ Ժամանակակից մարտահրավերների պայմաններում առավել կարևոր են դառնում համերաշխությունը, փոխադարձ աջակցությունն ու յուրաքանչյուրի պատրաստակամությունը՝ ներդրում ունենալու ընդհանուր գործում։ Հենց նման ժամանակներում է ձևավորվում կայուն զարգացման ամուր հիմքը և ամրապնդվում է վստահությունը ապագայի նկատմամբ։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է բարձր գնահատել յուրաքանչյուրի աշխատանքը՝ աշխատողի և ձեռնարկատիրոջ, ուսուցչի և բժշկի, ինժեների և գյուղացու, բոլոր նրանց, ովքեր բարեխղճորեն աշխատում են հանուն մեր հայրենիքի բարօրության։ Ձեր ամենօրյա աշխատանքը հանդիսանում է կայունության, առաջընթացի և պետականության ամրապնդման հիմքը։
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, խաղաղություն, բարեկեցություն և նոր մասնագիտական հաջողություններ։ Թող Ձեր աշխատանքը բերի արժանի արդյունքներ, վաստակած գնահատանք և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող Ձեր ընտանիքներում տիրեն համերաշխություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի Հանրապետությունը, հենվելով իր ժողովրդի միասնության և ստեղծարար ներուժի վրա, վստահորեն հաղթահարի ժամանակի մարտահրավերները և շարունակի շարժվել կայուն ու շարունակական զարգացման ուղով։

Շնորհավոր տոնդ աշխատավոր ժողովուրդ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն